Մեր արժեքները
ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ
Մենք ամեն ինչին մոտենում ենք խելամտորեն։ Հետազոտություն, պլանավորում, ուշադրություն յուրաքանչյուր մանրուքին: Մեզ առաջնորդում է կատարյալը ստեղծելու ցանկությունը, ուստի ճշգրտությունը մեր հիմնական գործիքն է: Մեզ համար կարևոր է ամեն ինչ, մենք ձգտում ենք առավելագույն ճշգրտության։
ԱՆԴԱԴԱՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մենք սկսել ենք զրոյից։ Մենք ցանկանում ենք ստեղծել ազգային և միջազգային առաջնորդներ։ Մենք անընդհատ նոր բաներ ենք սովորում: Մեզ առաջնորդում է անընդհատ զարգանալու, բիզնեսն ու ապրանքները միշտ ավելի ու ավելի լավը դարձնելու ցանկությունը:
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Մենք անկեղծորեն սիրում ենք այն, ինչ անում ենք: Մենք երջանիկ ենք։ Քաղցրավենիքը ամեն պահի երջանկություն տալու հնարավորություն է։ Այդ իսկ պատճառով մենք փոխանցելու ենք մեր երջանկությունը ուրիշներին:
Մեր մասին
Մեր մասին
Շատ արտադրողներ խոստանում են յուրահատկություն, հաճույք, բազմազանություն, բայց քչերն են խոսում պարզության մասին։ Պարզ քաղցրավենիքները երջանկության եւ ուրախության պարզ պահերն են՝ պահերը՝ ձեր սիրելիների հետ։
Բայց տեսանելի պարզությունն իրականում ճիշտ բաղադրիչների, ձևերի և համերի ընտրության երկար և բարդ գործընթաց է։ Դրանում թաքնված է կատարելության որոնումը։ Մենք ստեղծում ենք որակյալ հրուշակեղեն, մշտապես կատարելագործելով մեր արտադրանքը և անում ենք դա մեր ապրանքանիշերի եւ սպառողների միջեւ հեռավորությունը կրճատելու համար: Այո, դա բարդ գործընթաց է, բայց մենք ցանկանում ենք այն դարձնել հասանելի, պարզ եւ սիրելի: Մենք ցանկանում ենք նվիրել Ձեզ ուրախություն:
Վելլար գրուպ
Կատարելություն՝ առանց բացառության
Յուրօրինակ արտադրանք
Կարիերա
Կարիերա
SMM մասնագետ
Մենք փնտրում ենք փորձառու և ստեղծագործ SMM մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կզարգացնի մեր բրենդի ներկայությունը թվային հարթակներում։
Պարտականություններ՝
- Սոցիալական մեդիայի ռազմավարության մշակում և իրականացում
- Բովանդակության պլանավորում և կառավարում (Instagram, Facebook, TikTok և այլ հարթակներ)
- Կրեատիվ կոնտենտի ստեղծում (թեքստեր, վիզուալ գաղափարներ, սցենարներ)
- Գովազդային արշավների կառավարում (Meta Ads և այլ հարթակներ)
- Վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում (performance tracking)
- Համագործակցություն դիզայներների և մարքեթինգի թիմի հետ
Պահանջներ՝
- Աշխատանքային փորձ SMM ոլորտում (պարտադիր)
- Սոցիալական մեդիայի ալգորիթմների և թրենդների լավ իմացություն
- Գովազդային գործիքների փորձ (Meta Ads Manager և այլն)
- Բարձր մակարդակի գրավոր հաղորդակցման հմտություններ
- Կրեատիվ մտածողություն և նախաձեռնողականություն
Լեզուների իմացություն՝
- Հայերեն
- Անգլերեն
- Ռուսերեն
Իմանալ ավելին
Վաճառքի մենեջեր
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք փորձառու և մոտիվացված B2B վաճառքի մենեջերի՝ մեր աճող թիմին միանալու և երկրից դուրս վաճառքը զարգացնելու համար: Իդեալական թեկնածուն արդյունքների վրա կենտրոնացած մասնագետ է՝ ուժեղ հաղորդակցման հմտություններով և բիզնեսից բիզնես վաճառքի ոլորտում ապացուցված փորձով:
Աշխատանքային պարտականություններ`
- Մշակել և իրականացնել միջազգային շուկաների համար արդյունավետ B2B վաճառքի ռազմավարություններ
- Կառավարել վաճառքի ամբողջական ցիկլը՝ լիդերի ներգրավումից մինչև գործարքների կնքում
- Կառուցել և պահպանել ամուր հարաբերություններ հաճախորդների և գործընկերների հետ
- Բացահայտել նոր շուկայական հնարավորություններ և պոտենցիալ միջազգային հաճախորդներ
- Հսկել վաճառքի կատարողականը և պատրաստել կանոնավոր վաճառքի հաշվետվություններ
- Համագործակցել մարքեթինգի և հաճախորդների սպասարկման թիմերի հետ
- Աշխատանքային փորձ՝ 5 տարի
Պահանջվող որակավորումներ`
- Ապացուցված փորձ B2B վաճառքի կամ վաճառքի կառավարման ոլորտում
- Անգլերենի և ռուսերենի ազատ իմացություն (գրավոր և բանավոր)՝ պարտադիր
- Գերազանց բանակցային, հաղորդակցման և ներկայացման հմտություններ
- Ուժեղ հաճախորդակենտրոն մտածելակերպ
- Անկախ աշխատելու և վաճառքի նպատակներին հասնելու ունակություն
- Ուժեղ վերլուծական և կազմակերպչական հմտություններ
Իմանալ ավելին
ԴԻԶԱՅՆԵՐ
Մենք փնտրում ենք ստեղծագործ և փորձառու դիզայներ, ով կմիանա մեր թիմին և կաջակցի մեր բրենդի տեսողական զարգացմանը։
Պարտականություններ՝
- 3D դիզայնի մշակում (փաթեթավորում, վիզուալիզացիաներ)
- Տուփերի (packaging) տեխնիկական գծագրերի պատրաստում
- Ստեղծագործ կոնցեպտների մշակում և իրականացում
- Համագործակցություն մարքեթինգի և արտադրության թիմերի հետ
Պահանջներ՝
- Աշխատանքային փորձ դիզայնի ոլորտում (պարտադիր)
- 3D ծրագրերի գերազանց իմացություն (օր.՝ Blender, 3ds Max, Cinema 4D և այլն)
- Փաթեթավորման դիզայնի փորձ
- Կրեատիվ մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրությու
- Լեզուների իմացություն՝
Հայերեն
Անգլերեն
Ռուսերեն
Իմանալ ավելին
Բլոգ
Բլոգ
Աշխատանքային այց Wellar Group-ին պատկանող շոկոլադի գործարան
Աշխատանքային այցի շրջանակներում ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը Ընկերության աշխատակիցների և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Անժելա Բարսեղյանի հետ միասին այցելել է Wellar Group-ին պատկանող շոկոլադի գործարան։
Շրջայցի ընթացքում ներկայացվել են գործարանի արտադրական հնարավորությունները, ժամանակակից սարքավորումները, ինչպես նաև ընկերության արտահանման մեծ պոտենցիալը։ Այցը հնարավորություն է տվել տեղում ծանոթանալու արտադրական գործընթացներին և քննարկելու զարգացման հեռանկարները։
ՀԱԱԳ-ի աշխատակիցները ներկայացրել են ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, դրանց կիրառման հնարավորությունները և այն առավելությունները, որոնք կարող են նպաստել արտադրանքի մրցունակության բարձրացմանը և նոր շուկաներ մուտք գործելուն։
Քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ միտված արտահանման խթանմանը և միջազգային շուկաներում արդյունավետ ինտեգրմանը։
Աղբյուր։ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «Վելլար գրուպ» ընկերություն
Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի շոկոլադի ամենամեծ գործարանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։
Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։
Ներկայումս ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։
Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25 հա։ Այն հագեցած է հիմնականում գերմանական և դանիական առաջատար ընկերություններից ներմուծված ժամանակակից սարքավորումներով։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։
Նախատեսվում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի՝ շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ, ինչպես նաև հայկական չրեր՝ պատված բարձրորակ շոկոլադով։
«Վելլար գրուպ»-ն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց
ծրագրից։
«Վելլար գրուպ»-ը շվեդական ծագմամբ GNG միջազգային բիզնես խմբի ընկերություններից է։
Աղբյուր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
hashtag#wellargroup
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ
Չեխիայի դեսպանն այցելել է «Վելար գրուպ» ՍՊԸ
Չեխիայի դեսպանն այցելել է «Վելար գրուպ» ՍՊԸ
Հարավային Երևանում ստեղծվում է շոկոլադի գործարան, որը կարտադրի օրական 200 տոննա շոկոլադ! 😵 💫 Հագեցած է եվրոպական ամենաարդիական սարքավորումներով։ Ապրանքների լայն տեսականիով՝ շոկոլադե կոնֆետներից մինչև սպիտակուցային բատոններ։
Իսկ ի՞նչ կապ ունի դա Չեխիայի հետ։ Սա ներդրումային ընկերության նախագիծն է, որն իր մասնաճյուղն է հիմնում Պրահայում🤞Եվ Եվրոպան կլինի այն հիմնական շուկան, որտեղ կարտահանվի շոկոլադե արտադրանքը։ Այսպիսով, մենք անհամբեր սպասելու բան ունենք 😋
Վելլար գրուպ
Աղբյուր: Չեխիայի դեսպան՝ Պետր Պիտրունչիկ
Հայաստանում ներդրված շվեդական կապիտալը կխթանի արտահանումը
Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է «Wellar group» ՍՊԸ-ի նորակառույց հրուշակեղենի գործարան։
Միշտ ոգևորիչ է հանդիպել Հայաստանում շվեդական բիզնեսի ներկայացուցիչներին և ծանոթանալ վերջիններիս գործունեությանը: Այսպիսի այցերի նպատակը Շվեդիայի և Հայաստանի գործարար կապերը ամրապնդելը, ձեռքբերումների և մարտահրավերների վերաբերյալ քննարկումների հնարավորություն ընձեռելը, ինչպես նաև որպես կառավարություն-մասնավոր կամուրջ ծառայելն է:
Աղբյուր՝ Շվեդիայի դեսպանություն
Նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան
Նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 17-ին այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։
Գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։
Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ։ Գործարանն ունենալու է նաեւ սեփական հետազոտական լաբորատորիաներ։
Նախարարը ողջունել է նման լայնամասշտաբ գործունեության սկիզբը և ներկայացրել պետական աջակցության այն ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել ընկերության հետագա ընդլայնման համար։
հիմք՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն