Wellar

Wellar

Wellar

Մեր արժեքները

ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ

Մենք ամեն ինչին մոտենում ենք խելամտորեն։ Հետազոտություն, պլանավորում, ուշադրություն յուրաքանչյուր մանրուքին: Մեզ առաջնորդում է կատարյալը ստեղծելու ցանկությունը, ուստի ճշգրտությունը մեր հիմնական գործիքն է: Մեզ համար կարևոր է ամեն ինչ, մենք ձգտում ենք առավելագույն ճշգրտության։

 

ԱՆԴԱԴԱՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Մենք սկսել ենք զրոյից։ Մենք ցանկանում ենք ստեղծել ազգային և միջազգային առաջնորդներ։ Մենք անընդհատ նոր բաներ ենք սովորում: Մեզ առաջնորդում է անընդհատ զարգանալու, բիզնեսն ու ապրանքները միշտ ավելի ու ավելի լավը դարձնելու ցանկությունը:

 

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

 

Մենք անկեղծորեն սիրում ենք այն, ինչ անում ենք: Մենք երջանիկ ենք։ Քաղցրավենիքը ամեն պահի երջանկություն տալու հնարավորություն է։ Այդ իսկ պատճառով մենք փոխանցելու ենք մեր երջանկությունը ուրիշներին:

Մեր մասին

Մեր մասին

Շատ արտադրողներ խոստանում են յուրահատկություն, հաճույք, բազմազանություն, բայց քչերն են խոսում պարզության մասին։ Պարզ քաղցրավենիքները երջանկության եւ ուրախության պարզ պահերն են՝ պահերը՝ ձեր սիրելիների հետ։

Բայց տեսանելի պարզությունն իրականում ճիշտ բաղադրիչների, ձևերի և համերի ընտրության երկար և բարդ գործընթաց է։ Դրանում թաքնված է կատարելության որոնումը։ Մենք ստեղծում ենք որակյալ հրուշակեղեն, մշտապես կատարելագործելով մեր արտադրանքը և անում ենք դա մեր ապրանքանիշերի եւ սպառողների միջեւ հեռավորությունը կրճատելու համար: Այո, դա բարդ գործընթաց է, բայց մենք ցանկանում ենք այն դարձնել հասանելի, պարզ եւ սիրելի: Մենք ցանկանում ենք նվիրել Ձեզ ուրախություն:

 

Վելլար գրուպ

Կատարելություն՝ առանց բացառության

Յուրօրինակ արտադրանք

Կարիերա

Կարիերա

Ավագ Հաշվապահ

Ավագ Հաշվապահ

 

«ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ»-ը  փնտրում է ավագ Հաշվապահի

 

Աշխատանքային պարտականություններ

  • Աշխատանքային և Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակիցների աշխատավարձի հաշվառման իրականացում համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, Աշխատանքային օրենսգրքի ,գործող ստանդարտների և կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության,
  • Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի կազմում,
  • Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մուտքագրման և ելքագրման , մաշվածության հաշվարկի , ընթացիկ և կապիտալ բնույթի ծախսերի փաստաթղթերի կազմում, ստացում, վարում եւ պահպանում՝  համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, գործող ստանդարտների և կազմակերպության հաշվապահական քաղաքականության,
  • Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկի կազմում,
  • Փաստաթղթաշրջանառության վարում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում։

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում։
  •  ACCA կամ այլ համապատասխան հավաստագրերի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Առնվազն 4 տարվա փորձ հաշվապահության ոլորտում,
  • ՀՀ հարկային , աշխատանքային օրենքների, IFRS ստանդարտների իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, ՀԾ ձեռնարկություն և այլ աշխատանքային ծրագրեր
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն B2
  • Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ 
  • Պատասխանատվության  բարձր զգացում, պարտաճանաչություն,  թիմում աշխատելու ունակություն
     

Բոլոր հետաքրքրված անձիք կարող են ինքնակենսագրականները ուղարկել  hr@wellargroup.com հասցեին

Իմանալ ավելին

Բլոգ

Բլոգ

Չեխիայի դեսպանն այցելել է «Վելար գրուպ» ՍՊԸ

Չեխիայի դեսպանն այցելել է «Վելար գրուպ» ՍՊԸ
Հարավային Երևանում ստեղծվում է շոկոլադի գործարան, որը կարտադրի օրական 200 տոննա շոկոլադ! 😵 💫 Հագեցած է եվրոպական ամենաարդիական սարքավորումներով։ Ապրանքների լայն տեսականիով՝ շոկոլադե կոնֆետներից մինչև սպիտակուցային բատոններ։ 

Իսկ ի՞նչ կապ ունի դա Չեխիայի հետ։ Սա ներդրումային ընկերության նախագիծն է, որն իր մասնաճյուղն է հիմնում Պրահայում🤞Եվ Եվրոպան կլինի այն հիմնական շուկան, որտեղ կարտահանվի շոկոլադե արտադրանքը։ Այսպիսով, մենք անհամբեր սպասելու բան ունենք 😋

Վելլար գրուպ

Աղբյուր: Չեխիայի դեսպան՝ Պետր Պիտրունչիկ

Հայաստանում ներդրված շվեդական կապիտալը կխթանի արտահանումը

Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է «Wellar group» ՍՊԸ-ի նորակառույց հրուշակեղենի գործարան։

Միշտ ոգևորիչ է հանդիպել Հայաստանում շվեդական բիզնեսի ներկայացուցիչներին և ծանոթանալ վերջիններիս գործունեությանը: Այսպիսի այցերի նպատակը Շվեդիայի և Հայաստանի գործարար կապերը ամրապնդելը,  ձեռքբերումների և մարտահրավերների վերաբերյալ քննարկումների հնարավորություն ընձեռելը, ինչպես նաև որպես կառավարություն-մասնավոր կամուրջ ծառայելն է:

Աղբյուր՝ Շվեդիայի դեսպանություն

Նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան

Նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 17-ին այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։

Գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։

Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ։ Գործարանն ունենալու է նաեւ սեփական հետազոտական լաբորատորիաներ։

Նախարարը ողջունել է նման լայնամասշտաբ գործունեության սկիզբը և ներկայացրել պետական աջակցության այն ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել ընկերության հետագա ընդլայնման համար։

հիմք՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Կոնտակտ

Հասցե

Արին-Բերդի 3-րդ նրբ., 21/3, Երևան, 0053

Հեռախոսահամար

+374 12 99 99 22

+374 12 99 99 33

Սոց․ ցանցեր

Կոնտակտ